Ուշադրություն. Ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում 2020թ. հուլիսի 1-ից. տեղեկացեք բոլորդ

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառում է արել կուտակային վճարների վերաբերյալ։

«Ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում 2020թ. հուլիսի 1-ից՝ կուտակային վճարների գծով

Սիրելի հայրենակիցներ,

Ուզում եմ տեղեկացնել, որ սույն թվականի հուլիսի 1-ից սկսած կիրառվելու է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի նոր առավելագույն շեմը, այն է՝ օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափի 15-ապատիկը (68000 դր. X 15 = 1020000 դր.)՝ մինչ այդ գործող 500000 դր. առավելագույն ամսական շեմի փոխարեն:

Ի՞նչ է սա նշանակում:

Ի սկզբանե նշեմ, որ ստորև ներկայացված վերլուծությունը ներկայացվում է առանց հաշվի առնելու՝ արտոնյալ ժամանակահատվածում՝ մինչև եկամտային հարկի նվազումը, քաղաքացիների սոցիալական վճարների մի մասը պետության կողմից կատարելու հանգամանքը:

Եթե վարձու աշխատողը մինչև ս.թ. հուլիսի 1-ը ամսական վճարում էր իր աշխատավարձի 5%-ի չափով սոցիալական վճար, սակայն ոչ ավելի, քան 25000դր., հուլիսի 1-ից ամսական 500000 դրամից ավելի ստացող վարձու աշխատողը կսկսի վճարել իր աշխատավարձի 10%-ի և 25000 դրամի տարբերության չափով սոցիալական վճար, սակայն ոչ ավելի, քան 77000դր.: Այսինքն, տվյալ վարձու աշխատողի կողմից վճարման ենթակա սոցիալական վճարի առավելագույն ամսական շեմը 25000 դրամից կդառնա 77000 դր.: Մինչդեռ ՀՀ պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների առավելագույնը չափը կմնա 25000 դր.:

Դա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք ստանում են ամսական ավելի քան 500000դր. աշխատավարձ, կսկսեն վճարել իրենց աշխատավարձի 5%-ից ավելի շատ սոցիալական վճար (աշխատավարձի 10%-ի և 25000 դրամի տարբերության չափով), բայց ոչ ավելի, քան 77000դր.՝ նախկին 25000 դր. փոխարեն: Օրինակ՝ եթե մարդը ստանում է 1020000 դր. ամսական աշխատավարձ, ապա նրա կողմից վճարման ենթակա սոցիալական վճարը կկազմի 77000դր. կամ ամսական աշխատավարձի շուրջ 7.55%-ը՝ մինչ այդ վճարվող 2.45%-ի փոխարեն:

Իսկ այն մարդիկ, որոնք ստանում են ամսական ավելի քան 1020000 դր. աշխատավարձ, անկախ նրանից, թե այն կազմում է ամսական 5 մլն. դր., թե 10 մլն. դր., միևնույն է՝ նրանք կվճարեն ամսական 77000դր. առավելագույն ամսական շեմի չափով սոցիալական վճար, որը ամսական աշխատավարձի նկատմամբ %-ային արտահայտությամբ կլինի արդեն ավելի ցածր, քան 7.55%-ը: Օրինակ՝ 5մլն. դր. ամսական աշխատավարձի նկատմամբ այն կլինի ոչ թե 7.55%, այլ արդեն 1.54 %:

Ամփոփելով՝ ս.թ. հուլիսի 1-ից՝

1)մինչև 500000 դր. ամսական աշխատավարձ ստացող վարձու աշխատողների կյանքում ոչինչ չի փոխվի, նրանք կշարունակեն վճարել աշխատավարձի 5%-ի չափով սոցիալական վճար, նույնքան միջոցներ կհատկացվի պետական բյուջեից:

2)ամսական 500000-1020000 դրամ ստացող վարձու աշխատողները կսկսեն վճարել ամսական 25000-77000 դրամ սոցիալական վճար (ամսական աշխատավարձի շուրջ 5%-ից 7.55%-ի չափով՝ կախված աշխատավարձի չափից) ՝ նախկին 25000 դր. առավելագույնը գումարի փոխարեն: ՀՀ պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների առավելագույնը չափը կմնա 25000 դր.:

3)ամսական ավելի քան 1020000 դր. աշխատավարձ ստացող վարձու աշխատողները կսկսեն վճարել ամսական 77000դր. առավելագույն ամսական շեմի չափով սոցիալական վճար (ամսական աշխատավարձի 7.55%-ից ցածր չափով՝ կախված աշխատավարձի չափից) ՝ նախկին 25000 դր. առավելագույնը գումարի փոխարեն: ՀՀ պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների առավելագույնը չափը կմնա 25000 դր.:

Հետևաբար, 2020թ. հուլիսի 1-ից կուտակային վճարների գծով փոփոխությունները առավելապես իրենց վրա կզգան (տնօրինվող եկամտի նվազման առումով) 500000 դրամից ավելի ամսական աշխատավարձ ստացող մեր հայրենակիցները, իսկ 1020000 դր. շեմից բարձր աշխատավարձ ստոցողների համար վճարի բեռը (հարաբերակցությունը աշխատավարձի նկատմամբ) կլինի նվազող: Կրկին թեման առավելապես զգայուն է միջին խավի համար (տնօրինվող եկամտի նվազման առումով)»,– գրել է նա:

Arkady Khachatryan, a deputy of the RA NA Bright Armenia faction, made a Facebook post about the accumulative payments.

“What changes are expected in 2020? from July 1, on accumulative payments

Dear compatriots,

I would like to inform you that starting from July 1 of this year, the new maximum threshold of the social payment calculation facility defined by the RA Law on Funded Pensions will be applied, that is, 15 times the minimum monthly salary (68000 AMD X 15 = 1020000). AMD) – AMD 500,000 valid before that instead of the maximum monthly threshold.

What does this mean:

I would like to mention at the outset that the following analysis is presented without taking into account the fact that before the reduction of income tax, a part of the citizens’ social payments are made by the state.

If the hired worker before On July 1, 2012, a social worker paid 5% of his / her salary per month, but not more than 25,000 AMD. fee, but not more than AMD 77,000. In other words, the maximum monthly threshold of social payment to be paid by the employee will increase from 25,000 drams to 77,000 drams. Meanwhile, the maximum amount of the corresponding funds allocated from the RA state budget will remain 25000 AMD.

This means that people who receive more than 500,000 AMD per month. They will start paying more than 5% of their salary social payment (10% of the salary difference տարբեր 25,000 AMD), but not more than AMD 77,000, the previous AMD 25,000. instead. For example, if a person receives 10,200,000 AMD. monthly salary, then the social payment to be paid by him will make 77000 AMD. or about 7.55% of the monthly salary instead of the 2.45% paid before.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *